Տարագիրները
Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986
Հրամանատարը մոտեցավ լուսանցույցին։ Նա զգում էր, որ մենթոլի, յոդի և բժշկական օճառի հոտ են արձակում իր խնամված ձեռքերը։ Ճերմակ ատամները ողողված էին թանկարժեք էլիքսիրով, մաքուր լվացված ականջներն ու այտերը վարդագույն էին, համազգեստը հիշեցնում էր պսպղուն աղակտոր, փայլեցրած կոշիկները նման էին երկու սև հայելու։