Առանց կարգի

Բաժնի հրապարակումներ

Նյութ

Բարոն Մյունխհաուզենի արկածները

05.08.2020

Էրիխ Ռասպե
Թարգմանեց Հայրապետ Հայրապետյանը

Նկարազարդումները` Գուստավ Դորեի
«Սովետական գրող» հրատարակչություն, 1978

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։Լսողները նրա երեսին ծիծաղում էին.― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

~ Կարդալ ~

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

09.07.2020

Ալան Ալեքսանդր Միլն
Թարգմանեց Վահագն Գրիգորյանը

Նկարազարդումները` Էռնեստ Շեփարդի
«Հայաստան» հրատարակչություն, 1972

Ձեզ, հավանաբար զարմացնում է արջուկի տարօրինակ անունը։ Բայց զարմանալու ոչինչ չկա։ Այդ անսովոր անունը արջուկին տվել է Քրիստոֆեր Ռոբինը։ Նա շատ էր սիրում կենդանաբանական այգու Վինի անունով արջին, և երբ այդ բարի ու խելոք արջն ինչ֊որ տեղ գնաց ու այլևս չվերադարձավ, Քրիստոֆեր Ռոբինը, նրա հիշատակը պահելու համար, այդպես կոչեց իր արջուկին։ Եվ քանի որ արջուկը թուխ գույն ուներ, ապա նրան անվանեց Վինի֊Թուխ։

~ Կարդալ ~

Տասնհինգամյա նավապետը

Տասնհինգամյա նավապետը

08.07.2020

Ժյուլ Վեռն

Թարգմանեց Սամվել Տիրատուրյանը
Նկարազարդումները` Անրի Մեյերի
«Հայպետհրատ» հրատարակչություն, 1958

«Պիլիգրիմը» ամենափոքր, բայց լավագույն առագաստանավերից մեկն էր այն փոքր տորմիղի, որը Ջեյմս Ուելդենը ամեն տարի ուղարկում էր Բերինգի նեղուցից այն կողմը, մինչև հյուսիսային ծովերը, ինչպես նաև Հարավային կիսագնդի ծովերը, դեպի Տասմանիա կամ Հորն հրվանդանը։ Այդ առագաստանավը խիստ ...

~ Կարդալ ~