Արձակ

Բաժնի հրապարակումներ

Շանթարգել վաճառողը

Շանթարգել վաճառողը

05.07.2020

Հերման Մելվիլ

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը
«Ա. Մարկոսյան» ԱՁ տպարան, 2009

Ինչպիսի՜ փառահեղ և ամեհի փոթորիկ, մտածում էի ես, կանգնած Աքրոսերոնյան բլուրներում կառուցված իմ տան բուխարու սալին, մինչ կայծակները իմ գլխավերևում ճայթելով զարկվում էին հովտին․ յուրաքանչյուր հարվածին հաջորդում էին զիգզագաձև լուսարձակում, շեղ տեղատարափ, որոնք, նիզակների գրոհ հիշեցնելով, բարձրաձայն թակում էին իմ կավարապատ տանիքը։

~ Կարդալ ~

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

05.07.2020

Ռիչարդ Բախ

Անգլերենից թարգմանեց Նաիրա Հարությունյանը
«Ապոլոն» հրատարակչություն, 1991

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

~ Կարդալ ~

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

26.06.2020

Յարոսլավ Հաշեկ

Ռուսերենից թարգմանեց Սուրեն Վահունին
Նկարազարդումները` Յոզեֆ Լադայի
«Ապոլոն» հրատարակչություն, 1991

Մեծ դարաշրջանին հարկավոր են մեծ մարդիկ: Աշխարհում կան չճանաչված համեստ հերոսներ, որոնք իրենց համար Նապոլեոնի փառք չեն նվաճել: Պատմությունը նրանց մասին ոչինչ չի ասում: Սակայն ուշադիր վերլուծության դեպքում նրանք իրենց փառքով կմթագնեին ...

~ Կարդալ ~

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

26.06.2020

Մասն երկրորդ
Ռազմաճակատում

... Երբեք մտքովս չի անցել, որ աշխարհիս երեսին գոյություն ունի ինչ-որ ճաղատ գեներալ-մայոր։ Տեղի է ունեցել, ինչպես ասում են, ճակատագրական սխալ, որ ամեն մարդ կարող է կատարել, երբ հանկարծ մի բան ասի, իսկ մի ուրիշը նրա ամեն մի բառի պոչից կպչի։ Սրանից մի քանի տարի առաջ դերձակ Գիվլը իր կյանքից մի այսպիսի դեպք պատմեց։ Մի անգամ Շտիրիայից ...

~ Կարդալ ~

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

26.06.2020

Մասն երրորդ
Փառահեղ քոթակ

― Հոգեփոխության մասին ես արդեն լսել եմ,— հարեց Շվեյկը։— Սրանից մի քանի տարի առաջ ես մի օր որոշեցի ուրիշներից հետ չմնալու համար զբաղվել, ներեցեք արտահայտությանս համար, ինքնակրթությամբ, և գնացի Պրագայի Արդյունաբերական ընկերության ընթերցարանը։ Բայց քանի որ արտաքինս վայելուչ չէր և շալվարիս քամակը ծակ էր ...

~ Կարդալ ~

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

26.06.2020

Մասն չորրորդ
Փառահեղ քոթակի շարունակությունը

Եթե նրանք Շվեյկին հարցնելու լինեին, թե այդ մասին նա ինքն ինչ է մտածում, ապա կասեր․ «Ես շատ եմ ափսոսում, պարոն մայոր, որ թեև դուք պարոն կապիտանից աստիճանով բարձր եք, բայց, այնուամենայնիվ, իրավացի է պարոն կապիտանը։ Ամեն մի շտապողականություն վնասակար է։ Մի անգամ Պրագայի շրջանային դատարաններից մեկում դատավորը խելագարվեց ...

~ Կարդալ ~

Տարագիրները

Տարագիրները

24.06.2020

Ռեյ Բրեդբերի

Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986

Հրամանատարը մոտեցավ լուսանցույցին։ Նա զգում էր, որ մենթոլի, յոդի և բժշկական օճառի հոտ են արձակում իր խնամված ձեռքերը։ Ճերմակ ատամները ողողված էին թանկարժեք էլիքսիրով, մաքուր լվացված ականջներն ու այտերը վարդագույն էին, համազգեստը հիշեցնում էր պսպղուն աղակտոր, փայլեցրած կոշիկները նման էին երկու սև հայելու։

~ Կարդալ ~

Գիշերային հանդիպում

Գիշերային հանդիպում

24.06.2020

Ռեյ Բրեդբերի

Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986

Թոմասը պարզեց ձեռքը և մտովի արդեն գոռացել էր՝ «ողջո՜ւյն», բայց շուրթերը չէին շարժվել, քանի որ դիմացինը մարսեցի էր։ Բայց Թոմասը լողացել էր Երկրի կապույտ գետերում, որի ափերով անցնում էին անծանոթ մարդիկ, օտար մարդկանց հետ սեղան էր նստել օտար տներում, և միշտ նրա լավագույն զենքը եղել էր ժպիտը։ Նա իր հետ ատրճանակ չէր վերցնում։

~ Կարդալ ~

Կանաչ առավոտը

Կանաչ առավոտը

24.06.2020

Ռեյ Բրեդբերի

Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը...

~ Կարդալ ~

Երկրացիները

Երկրացիները

24.06.2020

Ռեյ Բրեդբերի

Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986

Դահլիճը կարծես փուլ եկավ աղաղակներից եւ բացականչություններից։ Մարսեցիները ձեռքները թափահարելով, հիացած գոռում֊գոչում էին, շուռ տալիս սեղանները, նետվում դեպի երկրացիները, գրկում նրանց, հետո բոլորին էլ ձեռքների վրա բարձրացնելով, վեց անգամ պտտեցին դահլիճում, վեց անգամ վազելով պատվո շրջան կատարեցին՝ ցատկոտելով, պարելով ու երգելով։

~ Կարդալ ~