Օֆելյա
Արթյուր Ռեմբո
Ֆրանսերենից թարգմանեց Գուրգեն Գասպարյանը
«Ապոլոն» հրատարակչություն, 1991
Կոհակներում սև ու խաղաղ, ուր աստղերն են նիրհում անկար,
Ճերմակ Օֆելյան է լողում՝ հսկայական շուշանի պես,
Դանդաղորեն լողում է նա՝ պառկած քողում լայն ու երկար…
Անտառներից հեռու՜-հեռու՜ լսվում է ձայն մի աղեկեզ։