Ընթերցումներ

Գործող կայքից վերցված հրապարակումները արդեն երևում են նոր կառուցվածքի մեջ։

Նյութ

Բարոն Մյունխհաուզենի արկածները

05.08.2020

Էրիխ Ռասպե
Թարգմանեց Հայրապետ Հայրապետյանը

Նկարազարդումները` Գուստավ Դորեի
«Սովետական գրող» հրատարակչություն, 1978

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։Լսողները նրա երեսին ծիծաղում էին.― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

~ Կարդալ ~

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

09.07.2020

Ալան Ալեքսանդր Միլն
Թարգմանեց Վահագն Գրիգորյանը

Նկարազարդումները` Էռնեստ Շեփարդի
«Հայաստան» հրատարակչություն, 1972

Ձեզ, հավանաբար զարմացնում է արջուկի տարօրինակ անունը։ Բայց զարմանալու ոչինչ չկա։ Այդ անսովոր անունը արջուկին տվել է Քրիստոֆեր Ռոբինը։ Նա շատ էր սիրում կենդանաբանական այգու Վինի անունով արջին, և երբ այդ բարի ու խելոք արջն ինչ֊որ տեղ գնաց ու այլևս չվերադարձավ, Քրիստոֆեր Ռոբինը, նրա հիշատակը պահելու համար, այդպես կոչեց իր արջուկին։ Եվ քանի որ արջուկը թուխ գույն ուներ, ապա նրան անվանեց Վինի֊Թուխ։

~ Կարդալ ~

Տասնհինգամյա նավապետը

Տասնհինգամյա նավապետը

08.07.2020

Ժյուլ Վեռն

Թարգմանեց Սամվել Տիրատուրյանը
Նկարազարդումները` Անրի Մեյերի
«Հայպետհրատ» հրատարակչություն, 1958

«Պիլիգրիմը» ամենափոքր, բայց լավագույն առագաստանավերից մեկն էր այն փոքր տորմիղի, որը Ջեյմս Ուելդենը ամեն տարի ուղարկում էր Բերինգի նեղուցից այն կողմը, մինչև հյուսիսային ծովերը, ինչպես նաև Հարավային կիսագնդի ծովերը, դեպի Տասմանիա կամ Հորն հրվանդանը։ Այդ առագաստանավը խիստ ...

~ Կարդալ ~

Գանձերի կղզին

Գանձերի կղզին

08.07.2020

Ռոբերտ Լուիս Ստիվենսոն

Թարգմանեց Հայրապետ Հայրապետյանը
Նկարազարդումները` Հենրի Բրոկի
«Սովետական գրող» հրատարակչություն, 1982

Բայց որքան էլ որ սարսափելի էր ինձ համար միոտանի ծովայինը, ես նավապետից շատ ավելի քիչ էի վախենում, քան մնացած մարդիկ։ Երբեմն երեկոները նա այնքան ռոմ էր խմում, որ գլուխը պտտվում էր։ Այդ դեպքում նա երկար ժամանակ մնում էր պանդոկում և երգում էր հին, վայրենի, դաժան ծովային երգեր ...

~ Կարդալ ~

Ազատության փիլիսոփայություն

Ազատության փիլիսոփայություն

06.07.2020

Ռուդոլֆ Շտայներ

Գերմաներենից թարգմանեց Արա Գուրզադյանը
Սարգիս Խաչենց հրատարակչություն, 1998

Հեռավորություններից դեռևս անտեղյակ երեխան ձեռքը մեկնում է լուսնին, և ինչն ինքը առաջին հայացքից իրական է համարել, ճշգրտում է միայն այն ժամանակ, երբ մի երկրորդ ընկալում հակասության մեջ է հայտնվում առաջինի հետ։ Իմ ընկալումների շրջանակի ամեն մի ընդլայնում պարտադրում է ինձ ճշտելու աշխարհի իմ պատկերը։

~ Կարդալ ~

Զրույցներ

Զրույցներ

05.07.2020

Կոնֆուցիոս

Գերմաներենից թարգմանեց Արա Առաքելյանը
Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986

— Ով բարոյականություն չունի, աղքատության մեջ երկար ապրել չի կարող։ Նա նաև չի կարող ուրախության մեջ երկար ապրել։
— Ես դեռ չեմ տեսել մեկին, որ ներքին գեղեցկություն սիրի այնպես, ինչպես արտաքին սիրունությունը։
— Ժողովրդին կարելի է հնազանդ դարձնել, բայց իմաստուն՝ երբեք։

~ Կարդալ ~

Շանթարգել վաճառողը

Շանթարգել վաճառողը

05.07.2020

Հերման Մելվիլ

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը
«Ա. Մարկոսյան» ԱՁ տպարան, 2009

Ինչպիսի՜ փառահեղ և ամեհի փոթորիկ, մտածում էի ես, կանգնած Աքրոսերոնյան բլուրներում կառուցված իմ տան բուխարու սալին, մինչ կայծակները իմ գլխավերևում ճայթելով զարկվում էին հովտին․ յուրաքանչյուր հարվածին հաջորդում էին զիգզագաձև լուսարձակում, շեղ տեղատարափ, որոնք, նիզակների գրոհ հիշեցնելով, բարձրաձայն թակում էին իմ կավարապատ տանիքը։

~ Կարդալ ~

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

05.07.2020

Ռիչարդ Բախ

Անգլերենից թարգմանեց Նաիրա Հարությունյանը
«Ապոլոն» հրատարակչություն, 1991

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

~ Կարդալ ~

Ագռավը

Ագռավը

04.07.2020

Էդգար Ալլան Պո

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը
«Ա. Մարկոսյան» ԱՁ տպարան, 2009

Մետաքսի տխուր խշշյունը, շղարշի շաղոտ շրշյունը—
Ո՜հ, խայտո՛ւմ․․․ խայթո՜ւմ էր սիրտս սոսկումով մի խոլական․
Սիրտս դեռ ուժգին զարկում էր, մինչ լեզուս դեռ առարկում էր․
«Մի ճամփորդ է, որ թակում է ու բախում է դուռն իմ տան— ...

~ Կարդալ ~

Ամառային տխրություն

Ամառային տխրություն

03.07.2020

Ստեֆան Մալարմե

Ֆրանսերենից թարգմանեց Գուրգեն Գասպարյանը
Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984

Արեգակը, ավազին նիրհած չքնա՜ղ
ռազմուհի,
Կլանում է նվաղուն քո մազերի ծուփ
ոսկին,
Ու խմելով խունկը քո թշնամական
այտերի,
Խառնում է այն սիրաբեր օշարակի
արցունքին:

~ Կարդալ ~