Գանձերի կղզին

Ռոբերտ Լուիս Ստիվենսոն

Թարգմանեց Հայրապետ Հայրապետյանը
Նկարազարդումները` Հենրի Բրոկի
«Սովետական գրող» հրատարակչություն, 1982

Բայց որքան էլ որ սարսափելի էր ինձ համար միոտանի ծովայինը, ես նավապետից շատ ավելի քիչ էի վախենում, քան մնացած մարդիկ։ Երբեմն երեկոները նա այնքան ռոմ էր խմում, որ գլուխը պտտվում էր։ Այդ դեպքում նա երկար ժամանակ մնում էր պանդոկում և երգում էր հին, վայրենի, դաժան ծովային երգեր …