Կանաչ առավոտը

Ռեյ Բրեդբերի

Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը…

Երկրացիները

Ռեյ Բրեդբերի

Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986

Դահլիճը կարծես փուլ եկավ աղաղակներից եւ բացականչություններից։ Մարսեցիները ձեռքները թափահարելով, հիացած գոռում֊գոչում էին, շուռ տալիս սեղանները, նետվում դեպի երկրացիները, գրկում նրանց, հետո բոլորին էլ ձեռքների վրա բարձրացնելով, վեց անգամ պտտեցին դահլիճում, վեց անգամ վազելով պատվո շրջան կատարեցին՝ ցատկոտելով, պարելով ու երգելով։