Բարոն Մյունխհաուզենի արկածները
Էրիխ Ռասպե
Թարգմանեց Հայրապետ Հայրապետյանը
Նկարազարդումները` Գուստավ Դորեի
«Սովետական գրող» հրատարակչություն, 1978
Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։Լսողները նրա երեսին ծիծաղում էին.― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։
