Ագռավը

Էդգար Ալլան Պո

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը
«Ա. Մարկոսյան» ԱՁ տպարան, 2009

Մետաքսի տխուր խշշյունը, շղարշի շաղոտ շրշյունը—
Ո՜հ, խայտո՛ւմ․․․ խայթո՜ւմ էր սիրտս սոսկումով մի խոլական․
Սիրտս դեռ ուժգին զարկում էր, մինչ լեզուս դեռ առարկում էր․
«Մի ճամփորդ է, որ թակում է ու բախում է դուռն իմ տան— …