Զրույցներ
Կոնֆուցիոս
Գերմաներենից թարգմանեց Արա Առաքելյանը
Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986
— Ով բարոյականություն չունի, աղքատության մեջ երկար ապրել չի կարող։ Նա նաև չի կարող ուրախության մեջ երկար ապրել։
— Ես դեռ չեմ տեսել մեկին, որ ներքին գեղեցկություն սիրի այնպես, ինչպես արտաքին սիրունությունը։
— Ժողովրդին կարելի է հնազանդ դարձնել, բայց իմաստուն՝ երբեք։
