Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Ալան Ալեքսանդր Միլն
Թարգմանեց Վահագն Գրիգորյանը

Նկարազարդումները` Էռնեստ Շեփարդի
«Հայաստան» հրատարակչություն, 1972

Ձեզ, հավանաբար զարմացնում է արջուկի տարօրինակ անունը։ Բայց զարմանալու ոչինչ չկա։ Այդ անսովոր անունը արջուկին տվել է Քրիստոֆեր Ռոբինը։ Նա շատ էր սիրում կենդանաբանական այգու Վինի անունով արջին, և երբ այդ բարի ու խելոք արջն ինչ֊որ տեղ գնաց ու այլևս չվերադարձավ, Քրիստոֆեր Ռոբինը, նրա հիշատակը պահելու համար, այդպես կոչեց իր արջուկին։ Եվ քանի որ արջուկը թուխ գույն ուներ, ապա նրան անվանեց Վինի֊Թուխ։