Անասնաֆերմա

Ջորջ Օրուել

Անգլերենից թարգմանեց Արտաշես Էմինը
«Ապոլոն» հրատարակչություն, 1991

Բարձրացնելով դրոշը, բոլորը մի քանի անգամ երգեցին «Անգլիայի գազանները», ապա կատարվեց զոհված ոչխարի հանդիսավոր թաղումը։ Գերեզմանին ալոճենու թուփ տնկեցին։ Ձնագնդին փոքրիկ ճառ արտասանեց, շեշտելով, որ բոլոր կենդանիները հարկ եղած դեպքում պետք է պատրաստ լինեն կյանքերը զոհել հանուն Անասնաֆերմայի։