Լազուր

Ստեֆան Մալարմե

Ֆրանսերենից թարգմանեց Գուրգեն Գասպարյանը
Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984

Գիրգ ծաղկանց պես գեղեցիկ հավերժական լազուրի
Պայծառատես հեգնանքը հոգնեցնում էր ուժասպառ
Բանաստեղծին, որ Վշտի անապատում
անբերրի
Նզովում էր, անիծում իր հանճարը
անբարբառ:

Առաջին Երեկոն

Արթյուր Ռեմբո

Ֆրանսերենից թարգմանեց Գուրգեն Գասպարյանը
«Ապոլոն» հրատարակչություն, 1991

Նա հանվում էր այնքան արագ ու
սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու
լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից
չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին
մոտիկ։