451 աստիճան ըստ Ֆարենհայթի
Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986
Մի ուրիշ, առանձնահատուկ հաճույք էր տեսնել, թե ինչպես է կրակը լափում իրերը, ինչպես են դրանք սեւանում ու ձեւափոխվում։ Փողրակի պղնձե ծայրը սեղմված է բռունցքի մեջ, վիթխարի պիթոնի երախից դուրս է ժայթքում նավթի թունավոր շիթը, արյունը խուժում է քունքերը։ Ձեռքերը թվում են կրակի եւ ավերումի սիմֆոնիա արարող զարմանահրաշ դիրիժորի ձեռքեր, որ …
Արևի ոսկե խնձորները
Անգլերենից թարգմանեց Լևոն Անանյանը
«Սովետական գրող» հրատարակչություն, 1986
Նրանց հրթիռը կոչվում էր «Կոպե դե օրո» , բայց ևս երկու անուն ուներ՝ «Պրոմեթևս» և «Իկար»։ Եվ իսկապես նրանք թռչում էին դեպի միջօրեի կուրացուցիչ արևը։ Ի՜նչ բարձր տրամադրությամբ նրանք երկու հազար շիշ թթվաշ օշարակ և հազար շիշ փրփրուն գարեջուր բեռնեցին՝ պատրաստվելով այս ճամփորդությանը դեպի անծիր Սահարա։ Եվ այժմ, երբ վերևում արևն էր …
