Տեսիլք

Ստեֆան Մալարմե

Ֆրանսերենից թարգմանեց Գուրգեն Գասպարյանը
Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984

Տխրեց լուսինը: Երազող-տրտում սերովբեն
թաքուն,
Մշուշոտ ծաղկանց անդորրում գունատ, աղեղը ձեռքին,
Մեռնող ջութակի ճերմակ հառաչն ու ողբն էր սայթաքուն
Իջեցնում զգույշ լազուրի աղոտ
լուսապսակին:

Ծովային քամի

Ստեֆան Մալարմե

Ֆրանսերենից թարգմանեց Գուրգեն Գասպարյանը
Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984

Ավա՜ղ, մարմինն իմ տխուր է, ու կարդացի գրքերն համակ,
Եվ զգում եմ, որ հավքերը խենթ թպրտում են երկնի տակ՝
Հարբած անփայլ փրփուրներից անծանոթ ու օտարոտի.
Ես կփախչե՜մ, կհեռանա՜մ. և ո՛չ մի բան իմ խենթ սրտին,