Բարոն Մյունխհաուզենի արկածները

Հետապնդում

 

Պատահեց այն, ինչից վախենում էի։

Դեռ նոր էինք ափից հեռացել, երբ գանձապահը վազեց իր տիրոջ մոտ և ասաց, որ ես գանձարանը մաքուր թալանեցի։

Սուլթանը կատաղեց և ուղարկեց իմ հետեից իր ողջ ռազմական նավատորմը։

Բազմաթիվ ռազմանավեր տեսնելով, խոստովանում եմ, որ շատ վախեցա։

— Դե՛, Մյունխհաուզեն,— ասացի ինքս ինձ,֊ վերջին ժամդ հասել է։ Էլ փրկություն չկա։ Քո ողջ խորամանկությունն էլ քեզ չի օգնի։

Ես զգացի, որ իմ գլուխը, որ հենց նոր էր ամրացել ուսերիս վրա, կրկին կարծես թե մարմնիցս բաժանվում է։

Հանկարծ մոտեցավ ինձ այն ծառաս, որն այնքան ուժեղ քթածակեր ուներ։

― Մի վախեցեք։ Նրանք մեզ չեն հասնի,– ասաց նա ծիծաղելով։

Վազեց նավի հետևի կողմը և մի քթածակը թուրքական նավատորմիղին, իսկ մյուսը մեր նավի առագաստներին ուղղելով, այնպիսի ուժեղ քամի բարձրացրեց, որ ողջ թուրքական նավատորմիղը մի րոպեում նավահանգիստ թռավ։

Իսկ մեր նավը իմ հզոր ծառայի շնորհիվ, արագ առաջ սլացավ և մի օրից հասավ Իտալիա։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն