Բարոն Մյունխհաուզենի արկածները

Մեղուների հովիվը և արջերը

 

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցենեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն